Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ հարաբերությունների մասին խոսել է․ «Ցանկացած պատմություն երկու կողմ ունի»։
Օրեր շարունակ համացանցում քննարկվում է Մելիքյան ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Էլիզ Մելիքյանը չի շփվում ընտանիքի անդամների հետ։
Ինստագրամի հարցուպատասխանի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչու նա չի շփվում ընտանիքի հետ։ Ի պատասխան՝ Էլիզը նշել է, որ իր պատկերացրած ընտանիքն այլ է, սակայն այս պահին չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։
«Ինձ համար կան բարեկրթության սահմաններ, դրա համար այս պահին խնդրում եմ՝ հարցեր մի՛ տվեք։ Շատ շուտով ձեր բոլորի հարցերին պատասխանելու եմ, ուղղակի հիմա որոշումների կայացման փուլում եմ»,- գրել է նա՝ հավելելով, որ գուցե որոշ ժամանակ անց խոսի իր ապրումների և ստեղծված իրավիճակի իրական պատճառների մասին։
Ֆոտոշարք