Դժվար է ասել, թե ով է գրել Երևանի պետական հումանիտար քոլեջի Ներքին կարգապահական կանոնները, սակայն 39 թերթից բաղկացած այս աշխատությունը պարունակում է տարօրինակություններ։
Ո՞վ է չափելու, գնահատելու աշխատակցի բանականությունը առո՞ղջ է, թե՞ ոչ (էջ 22), կամ ով է որոշելու անձի սանրվածքը կոկի՞կ է, թե՞ ոչ կոկիկ (էջ 21)։
Առավել ուշագրավ է «ղեկավարի հեռախոսազանգին արագ պատասխանելու և սեղմ ժամկետում հետ զանգելու» պահանջը (էջ 16)։
Հավելենք, որ քոլեջի տնօրենը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ազգային ժողովի պատգամավոր, ճանապարհային նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանի կինն է։