Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:36 27-10-2026

Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս

Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած քրեական ոստիկաններին Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Աստղիկ Մ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածում, իրենք գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում։ Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ