Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց չհասկացա Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Համոզված եմ՝ Դուք էլ շատ լավ գիտեք, որ քանի դեռ խոշոր օլիգարխիան քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, քանի դեռ դրսից ղեկավարվող ուժերը գրանցվում են որպես կուսակցություն և հնարավորություն են ստանում ընտրություններին մասնակցելու, քանի դեռ ՀՀ ընտրություններում քվեի դիմաց գումար առաջարկող կա, բայց չկա որևէ դատավճիռ, քանի դեռ իշխանությունը ՀՀ քաղաքական կյանքին կապ չունեցող կուսակցությունների հետ դաշինք է կազմում, իսկ միջին ու ներքին օղակներում այնպիսի վարչական ճնշում գործադրում, որ բարձրանում է մրցակից առաջադրվողի շալակը, ոչ մի կառուցողական ընդդիմություն էլ, ահել, թե ջահել, չի ձևավորվելու։
Իսկ ընդհանրապես՝ ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք»,- գրել է նա։