Իրանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները Թեհրանում քառակողմ հանդիպում են անցկացրել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերով։
Ինչպես հաղորդում է IRNA-ն, իրանական կողմը ներկայացնում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։
Հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը։
Բանակցությունները հրավիրվել են Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ և մասնակցությամբ։
Օրակարգում էին տարածաշրջանային անվտանգությունը, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը, ինչպես նաև Պաղեստինին և Լիբանանին ցուցաբերվող օգնությունը։