«Չգիտեմ՝ մարդուն ինչի տեղ են դրել: Մենք չենք կարդո՞ւմ էս թղթերը, չենք լսո՞ւմ էս հայտարարությունները: Սա վերջը ինչի՞ մասին ա: Նենց էլ խրոխտ ասում են՝ էս փաստաթուղթը իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքներով: Ձեր պաշտոնավարման ընթացքում ուրիշ պայմանագիր ստորագրե՞լ եք, որտեղ տարածքային ամբողջականություն ու ինքնիշխանություն չկա:
Պետությունը որ ստեղծվում ա, էդ պետության հետ միասին տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը ստեղծվում են: Չի կարող պետություն գոյություն ունենալ ու էդ սկզբունքները չլինեն: Դա վերաբերվում ա բոլոր տեսակի փաստաթղթերին:
Ինչի՞ եք սա ձեռքբերում համարում: Էնքան եք խորտակել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ հերիք չի՝ դա գրել եք, հետն էլ ձեռքբերում եք համարում, որովհետև կործանել եք էս երկիրը:
Եկել, հեքիաթներ եք պատմում:
Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահմանը բացում ա: Ասում ա՝ Ադրբեջանն իր սահմանը բացել ա: Ուրեմն ի՞նչ ա եղել՝ բեռը Ռուսաստանից գնում ա Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան: Ադրբեջանը Հայաստանի հետ սահման ա՞ բացել:
Տարեք էդ բեռը մի հատ էլ Թուրքիայով պտտացրեք, ասեք՝ Թուրքիան էլ սահմանը բացեց:
Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը արտոնություններ ա տալու մեզ, որ սահման ա բացելու, մարդիկ պարզ գրել են՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող նախագիծ ա, վերջացավ էս ամեն ինչը:
Ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, ՀՀ-ի տարածքը հանձնում եք Ադրբեջանին, ընդ որում՝ միայն Մեղրին չի, միայն երկաթգիծը չի: Նախարարը չի տիրապետում իրավիճակին, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, ինչ հարցնում են՝ ասում ա չգիտեմ: Բա ի՞նչ գիտեք: Չգիտեք ու եկել եք փաստաթուղթ եք վավերացնում ու պետությանը դնում պարտավորությունների տա՞կ:
էս հարցի քննարկումը էս ձևով չեն անում. սա երկրի ճակատագրին վերաբերող հարց ա», - ասաց Ղազարյանը՝ իր ելույթում: