Ներքին 1 ժամ առաջ - 19:37 26-10-2026

Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, Սարամեջ բնակավայրի խաչմերուկում բախվել են 57-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, 39-ամյա Կարեն Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 58-ամյա Նիկոլ Զ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլ Զ․-ի ուղևոր Երևանի բնակիչ 55-ամյա Նազիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի