Տիկնա՛յք, դուք լուռ էիք, երբ Սոնա Մնացականյանը կյանքից զրկվեց Փաշինյանի շարասյան պատճառով. Արեգա Հովսեփյան
Այս դահլիճում հնչեցին այնպիսի դեպքերի նկարագրություններ, որոնք լսելիս հնարավոր չէ անտարբեր մնալ, որովհետև իրապես, երբ լսում ենք կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին, կինը կամ առհասարակ մարդը չի կարող անտարբեր լինել, բայց ես նաև չեմ կարող անտարբեր լինել, որ նույն այս նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ կերպ չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին:
Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
«Սոնան, ով իր սրտի տակ բալիկ էր կրում, իր կյանքից զրկվեց վարչապետի շարասյան անհավանական արագության պատճառով, իսկ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ այն անձը, ում նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել, ամենևին էլ համաչափ չեն այն հանցագործությանը, որը նա իրագործել է:
Տիկնա՛յք, դուք լուռ էիք. ես ձեզնից որևէ հետևողականություն չեմ տեսել»: