«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով շրջագայում է Հայաստանի մարզերում։
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը Հայաստանի մարզերում ներկայացնում է իր երեք տարվա գործունեության լավագույն ծրագիրը։ Հյուրախաղերը մեկնարկել են Գյումրիում, այնուհետև շարունակվել Վանաձորում և Հրազդանում։
Հաջորդ կանգառը Էջմիածինն է, որտեղ ներկայացումները կանցկացվեն նոյեմբերի 6-22-ը, որից հետո կրկեսը կայցելի Կապան։
Ծրագիրը ներառում է օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուների ելույթներ և այլ տպավորիչ համարներ։ Կրկեսում կենդանիներ չեն օգտագործվում, իսկ ինտերակտիվ ներկայացումների ընթացքում երեխաները ևս հնարավորություն ունեն մասնակցելու որոշ համարների։
Կրկեսի հիմնադիրներ Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները միջազգային ճանաչում ունեցող արտիստներ են, Guinness World Records-ի ռեկորդակիրներ և Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մեդալակիրներ։