Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների շարքում են հայտնվել Թուրքիայի Գազիփաշա-Անամուր և Քարաման-Էրմենեք բարձրադիր լեռնային ուղիները։
Նեղ ճանապարհները, կտրուկ ոլորաններն ու անդունդների եզրերով անցնող հատվածները լուրջ դժվարություններ են ստեղծում վարորդների համար։
Թուրքիայի Գազիփաշա և Անամուր բնակավայրերը կապող ճանապարհը հայտնի է իր նեղ ու ոլորապտույտ հատվածներով։ Մինչդեռ Քաշփազար սարահարթը և Քարաման նահանգի Էրմենեք շրջանը միացնող լեռնային ճանապարհը հասնում է շուրջ 2000 մետր բարձրության։
Բարդ ռելիեֆն ու կտրուկ շրջադարձերը երթևեկությունը դարձնում են առավել վտանգավոր։
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների ցանկում տեղ են գտել նաև Բոլիվիայի՝ «Մահվան ճանապարհ» անունով հայտնի ուղին և Պակիստանի՝ դեպի Ֆեյրի Մեդոուս տանող ճանապարհը։