ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգի վերաբերյալ քննարկում։ Այս մասին հայտնել են նախարարությունից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախատեսվող փոփոխություններին, ծառայության գործունեության կատարելագործման հիմնական ուղղություններին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին։
Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
Հայեցակարգի հետագա մշակման և աշխատանքների շարունակման նպատակով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։