ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Քնեսեթի ընտրություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործերը վատ չեն ընթանում:
«Հիմա նրա գործերը բավականին լավ են գնում»,- ասել է Թրամփը «Axios»–ին։
ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ սկզբում «վախեցնող լուրեր» է ստացել Իսրայելի վարչապետի հեռանկարների վերաբերյալ:
«Լսել եմ, որ իմ աջակցությունը կարևոր դեր է խաղացել Բիբիի համար»,- հավելել է Թրամփը:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ չի մտածել այն մասին, թե արդյոք արժե ներգրավվել Նեթանյահուի կառավարության ձևավորման գործընթացում:
«Կտեսնեմ»,- ասել է Թրամփը:
«Axios»-ի տվյալներով՝ ընտրություններից հետո Իսրայելում քաղաքական վեճերի շաբաթներ են սպասվում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա մրցակից Գադի Այզենկոտը խորհրդարանում 61 տեղ չեն ստանա (ինչն անհրաժեշտ է մեծամասնություն կազմելու համար):
«Սա տանում է նրան, որ կառավարության շուրջ քննարկումները կշարունակվեն շաբաթներով»,- ասվում է հրապարակման մեջ: