Ավելին 1 ժամ առաջ - 22:14 28-10-2026

Էվելինա Խանոյանը ցուցադրել է ծննդյան 31-ամյակի տոնական կադրերը

Էվելինա Խանոյանը շքեղ խնջույքով նշել է ծննդյան 31-ամյակը։

Բլոգեր Էվելինա Խանոյանը յուրահատուկ կերպով նշել է ծննդյան 31-ամյակը՝ կազմակերպելով տոնական խնջույք և անակնկալներ մատուցելով հյուրերին։ Նա Instagram-ի իր էջում կիսվել է տոնական օրվա հետաքրքիր կադրերով։

Էվելինան երեկոյի համար ընտրել էր սև փայլուն մինի զգեստ, օղակաձև ականջօղեր և բարձրակրունկներ։ Տոնական ձևավորման մեջ գերակշռել են կարմիր դետալները, իսկ տորթը նույնպես եղել է կարմիր։

Երեկոյի ամենաանսպասելի պահերից մեկը երգչուհի D’Litte-ի մուտքն ու ելույթն էր, որը հաճելի անակնկալ է դարձել հյուրերի համար։