Ավելին 1 ժամ առաջ - 22:18 28-10-2026

Թուրքիան իր առաջին տիեզերանավը կուղարկի լուսին

Թուրքիան 2027 թ. նախատեսում է սկսել Տիեզերական եղանակի ուսումնասիրման կենտրոնի (UHUM) ստեղծման նախապատրաստական աշխատանքները և Լուսին ուղարկել իր առաջին տիեզերանավը։

Ինչպես հաղորդում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, աշխատանքներն իրականացվելու են «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակում։

Տիեզերական եղանակի ուսումնասիրման կենտրոնի նպատակն է հետևել արեգակի ակտիվության և տիեզերական միջավայրի փոփոխություններին, ինչպես նաև գնահատել դրանց ազդեցությունը արբանյակների աշխատանքի, կապի և նավիգացիոն համակարգերի վրա։

Ermenihaber