Արտաքին 52 րոպե առաջ - 23:28 28-10-2026

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ զրույցի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը հիշեցրել է, որ հաջորդ տարի կլրանա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և խոստացել է շարունակել ջանքերը՝ կապերի զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության արագացման համար։