Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:13 28-03-2023

Ես հաղթանակ եմ ստեղծում և ոչ թե կարիերա․ այսօր Բալթիկայի արծիվ Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրն է

«Ինձ թվում է, որ ես մի թռչուն եմ, որն իջել է գետնին ու մի տեսակ օրորվելով է քայլում։ Ես գետնի վրա նույնիսկ ավելի զգույշ եմ լինում, քան երկնքում, որտեղ և ավելի լավ եմ տեսնում և ավելի լավ եմ զգում։ Գետնի վրա երբեմն սրտխառնոց եմ ունենում, ասես տարուբերվող մեքենայի մեջ լինեմ, իսկ հենց որ օդ եմ բարձրանում, ինձ զգում եմ ասես ձուկը ջրում»,- այսպես է իր թռիչքները բնութագրել Բալթիկայի արծիվը։

Այսօր օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրն է։

Ծնունդով արցախցի, հայոց բերդաքաղաք Շուշիում ծնված Նելսոնին 1940 թ․՝ 27 տարեկան հասակում, քաղաքացիական ավիացիայի պետի հրամանով՝ հանձնվել էր կրծքանշան՝ երեք հարյուր հազար կիլոմետր թռիչքի համար։



Երբ սկսվեց Հայրենական պատերազմը, Նելսոնն արդեն պրոֆեսիոնալ օդաչուի ճանապարհ ուներ անցած, ուստի և անմիջապես կամավորագրվում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Նրան անմիջապես տեղափոխում են Բալթիկայի ռազմածովային գրոհային ավիացիա։

Նելսոնը գիտակցում էր՝ իր գործը սակրավորի գործի նման է․ սխալվում են մեկ անգամ, պարտվում են մեկ անգամ։ Պատերազմի ընթացքում նա կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

1944 թ․ ապրիլին Նելսոն Ստեփանյանը դառնում է 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատարը, բայց շարունակում էր թռչել։

«Ես զինվորական մարդ եմ, ենթարկվում եմ պետերին և իմ պարտքին։ Ես հաղթանակ եմ ստեղծում և ոչ թե կարիերա, դրա համար էլ հրաժարվեցի գնդի հրամանատարի պաշտոնից, թեև իմ կամքը հաշվի չառան»,- իր օրագրում գրում էր ԽՍՀՄ հերոսը։



Ղրիմի ազատագրումը Նելսոն Ստեփանյանի համար պատվի հարց էր․ նա երազում էր, որ իրենց ավիագունդն արժանանա պատվավոր «Թեոդոսյան» անվանը՝ հենց Այվազովսկու պատվին։ Այս մարտական առաջադրանքն էլ պատվով իրագործված էր։

1944 թ․ դեկտեմբերն էր․ 47-րդ գրոհային ավիագունդը պիտի մասնակցեր Լատվիայի և Էստոնիայի ազատագրմանը։ Դեկտեմբերի 14-ին հերոսը վերջին անգամ գրոհի դուրս եկավ։ Ծովային ծանր մարտ սկսվեց, և Նելսոնի ինքնաթիռը բոցավառվեց։ Անձնուրաց օդաչուն մի վայրկյան իսկ չվարանեց․ նա իր այրվող ինքնաթիռն ուղղեց դեպի թշնամու ռազմանավերը՝ երազելով իր արևային հայրենիքի խաղաղության մասին․․․

Եվ պատմության մեջ անմահացրեց․ Նելսոն Ստեփանյան, Խորհրդային Միության կրկնակի հերոս․․․․

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են