Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 14:29 30-10-2026

COP17-ի ամփոփիչ միջոցառումների պատճառով հոկտեմբերի 31-ին Երևանի երկու փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21:30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ ճանապարհահատվածներում՝
✔️ Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
✔️ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։