Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, կսահմանափակվի երթևեկությունը Երևանում
copy image url

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, կսահմանափակվի երթևեկությունը Երևանում

Ներքին 2 տարի առաջ - 18:00 20-10-2022
ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է,որ Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։