Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 19:38 29-10-2026

Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնում է մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու գլխավորությամբ, նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Գևորգյանի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: