Համացանցում տեղեկություն է տարածվել, թե Երևանում գտնվող Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի շենքը պատրաստվում են վաճառել։
Oragir.News-ը փորձել է պարզել, թե որքանով է հավաստի տարածված տեղեկությունը:
«Սադրանք է ընդամենը։ Թանգարանի շենքը չի պատրաստվում վաճառվել»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց թանգարանի աշխատակցուհի Սիրվարդ Սիրեկանյանը՝ հերքելով «Զորավար Անդրանիկ» թանգարանի շենքի վաճառքի մասին տարածված տեղեկությունը։
«Այդ մասին չգիտեմ, ծիծաղս է գալիս՝ ո՞վ է հորինել և ի՞նչ նպատակով, չգիտեմ»,- ասաց նա։
Սիրեկանյանի խոսքով՝ թանգարանը գործում է շուրջ 20 տարի։ Թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանի հիշատակը շարունակում են վառ պահել, իսկ ներկայիս տնօրենը Իլյիչ Բեգլարյանի կինը՝ Ժորժետա Առաքելյանը, մեծ նվիրումով պահպանում է թանգարանը։
«Թանգարանը գործում է, գործել է և պիտի գործի դարեր»,- հավելեց Սիրվարդ Սիրեկանյանը։
Տեսանյութ:
Սաթենիկ Խաչատրյան