Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 55 րոպե առաջ - 20:18 29-10-2026

Պառակտումը ատոմային չափերի է հասել, մարդիկ քաղաքական հայացքների պատճառով բաժանվում են. Արեգա Հովսեփյան

Իմ խոսքը երկար չի լինելու, հիմա քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հարցը, ես մասնագիտական որակներին անդրադառնալ չեմ կարող, նա ՔՊ անդամ չէ, բայց եթե համաձայնել է այդ կուսակցության թեկնածուն լինելու, հետևաբար առնվազն շատ գաղափարներ և արժեքներ կիսում է:

Այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Օրինակ՝ կիսում է այն արժեքը, որ ՔՊ-ն է ներկայացնում, որ Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ քաղբանտարկյալների բանտի, պառակտումը դարձել է քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, այդ պառակտումը այն ատոմային չափերի է հասել, որ մտել է մարդկանց ընտանիքներ, մարդիկ քաղաքական հայացքների պատճառով բաժանվում են»,- նշեց նա:

Հովսեփյանը ասաց՝ ՔՊ թեկնածուն այն գաղափարի կողմնակիցն է, որի հետևանքով ունեցել ենք հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր:

Խոսելով Էդգար Ղազարյանի խոսքը կոնտեքստից կտրելու մասին՝ նա նշեց, որ այդ խոսքից գեթ մեկ սակրավոր չի տուժել, գեթ մեկ սակրավորի ընտանիք չի որբացել, իսկ ՔՊ-ի խոսքերի, քաղաքականության պատճառով Եռաբլուրը եռապատկվել է:

Տեսանյութ;