Քվեների 97,3%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, պահպանում է առաջատարի դիրքը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԿԸՀ տվյալներին:
Միաժամանակ ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը նախկինի պես չեն կարողանում խորհրդարանական մեծամասնություն դառնալ, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Լիկուդ» կուսակցությունն այս փուլում կարող է 120-տեղանոց խորհրդարանում հավակնել ամենամեծ թվով աթոռների և ստանալ 27 մանդատ: Իշխող կոալիցիան ընդհանուր առմամբ առայժմ ստանում է 53 մանդատ: Գադի Այզենկոտի ընդդիմադիր գլխավոր «Յաշար» կուսակցությունը 21 մանդատով երկրորդ տեղում է:
Ընդդիմության դաշինքն այս փուլում ստանում է 48 մանդատ: Արաբական կուսակցությունների ցուցակը մեծությամբ երրորդ ուժն է (19 մանդատ): Իսրայելի խորհրդարանում 120 տեղ կա, ուստի մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 61 մանդատ: