Արտաքին 3 տարի առաջ - 20:54 28-05-2023

Էրդողանի ձայները որոշակիորեն նվազել են, սակայն նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես այս պահի դրությամբ ամփոփվել են ավելի քան 180 հազար ընտրատեղամասերից ստացված տվյալները, որը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր քանակի 95 տոկոսը։ Միևնույն ժամանակ դեռևս չեն հրապարակվել արտասահմանյան քվեարկության արդյունքները, որտեղ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն 400 հազար մարդ։

Հրապարակված տվյալների համաձայն՝ նախագահական ընտրապայքարի առաջատարը 2003 թվականից Թուրքիան ղեկավարող, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ում օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 52.21%-ը։ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 47.79%-ը։

Նկատենք, որ նախորդ արդյունքների համեմատ Էրդողանի ձայները որոշակիորեն նվազել են, սակայն նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը։ Չնայած արտասահմանյան քվեարկության արդյունքում պատկերը տեսականորեն կարող է փոխվել, սակայն դրա հավանականությունը շատ քիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների առաջին փուլում արտասահմանյան քվեարկության առաջատարը կրկին Էրդողանն էր։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով