Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 49 րոպե առաջ - 18:46 29-10-2026

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկի ուղեկցությամբ։

Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից:

Պատվիրակությանը դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ամենից շատ դիտված