Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը և հասարակական գործիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը «Բա վերջը ի՞նչ ա լինելու» պոդքաստի հերթական թողարկման ընթացքում խոսել են իրական և կեղծ օրակարգերի, ինչպես նաև Ադրբեջանի՝ վերջին շրջանում որդեգրած հռետորաբանության մասին։
Ալիևի օգնականն ասում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է կա՛մ ստորագրվել, կա՛մ մնալ թղթի վրա։ Միաժամանակ Փաշինյանը խոսում է Սահմանադրության փոփոխության և արտահերթ ընտրությունների մասին։
Փաշինյանի իշխանությունը Հայաստանում զբաղված է ադրբեջանական թեզերն առաջ տանելով։ Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել Նիկոլ Փաշինյանի տակտիկայով։ Նրան պետք է հաղթել այնտեղ, որտեղ նա թույլ է, իսկ դու՝ ուժեղ։
Տեսանյութ: