Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբին։
«Հիմնավորեք այն պնդումը, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից անկախ ապացույցներով, այլ ոչ թե հայտարարություններով»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը որոշվում է նրանով, թե ինչ է կատարվում «ծովում, ցամաքում և օդում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում կամ ամերիկյան շտաբի հայտարարություններով»։