Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 15:57 30-10-2026

Իշխանությունը հայտնվել է ծուղակում. ԹՐԻՓՓ-ը վավերացված է, խաղաղության համաձայնագիրը՝ ոչ. Վարդևանյան

Մենք գտնվում ենք ծայրահեղ անորոշության մեջ: Եվ այս իշխանությունները դա արձանագրել են իրենց իսկ կողմից՝ որոշակի իմաստով հայտնվելով հենց այն ծուղակում, որից փորձում էին խուսափել:

Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց Արամ Վարդևանյանը:

«Ծուղակից խուսափելն իշխանություններն իրացնում էին հասարակությանը ոչ ամբողջական ու տեղ-տեղ կեղծ տեղեկություն տրամադրելով, որովհետև եթե հայ հասարակությունը իմանար, որ 2026-ի սեպտեմբերին եթե ոչ մի սահմանադական բաեփոխում չլինի, աղետաբեր պատերազմ չի լինելու, հայ հասարակության քվեն լինելու էր այլ: Իրավիճակն այլ կլիներ, եթե այս կեղծ տեղեկությունը չլիներ:

Ու մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ նույնսիկ ԹՐԻՓՓ-ը վավերացված է, բայց խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ոչ մի կանխատեսելիություն չկա», - ասաց Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված