Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:13 30-10-2026

Երևան-Սևան ճանապարհին «Լադա»-ն բախվել է աղվեսին և կողաշրջվել․ կան վիրավnրներ

Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված