Ուղիղ եթեր
Ներքին 14 րոպե առաջ - 15:57 16-11-2026

«Նոյ» գործարանի 15 աշխատակցի ազատել են աշխատանքից

Աշխատանքից ազատված 15 աշխատակիցներ պահանջում են վերականգնել իրենց նախկին պաշտոններում՝ պնդելով, որ իրենց փոխարեն այլ կազմակերպության աշխատակիցներ են բերել։

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 նախկին աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։

Նախկին աշխատակիցների խոսքով՝ իրենց աշխատանքից ազատելու մասին ծանուցումները ստացել են սեպտեմբերի 10-ին։ Նրանք գործարանում աշխատել են 10 և ավելի տարի, սակայն կրճատման պատճառաբանությամբ զրկվել են աշխատանքից։

Նախկին աշխատակից Գերասիմ Գասպարյանի պնդմամբ՝ իրենց հաստիքները կրճատելուց հետո նույն աշխատանքները փոխանցվել են մեկ այլ կազմակերպության աշխատակիցների։ Նա նշել է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն 15 աշխատողներին, այլև նրանց ընտանիքներին։

Աշխատակիցները նոյեմբերի 11-ին դիմում-բողոք են ուղարկել վարչապետին և դիմել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Նրանք ակնկալում են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ և խնդրի պատշաճ լուծում։

Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանն էլ պնդում է, որ կրճատումները եղել են անձնավորված, և իրենց փոխարեն աշխատանքի են ընդունվել «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներ։

Նախկին աշխատակիցները նշում են, որ աշխատանքը կորցնելը ծանր հետևանքներ է ունենալու իրենց ընտանիքների համար։

Այսօր կառավարության որևէ ներկայացուցիչ նրանց չի ընդունել։ Աշխատակիցներին հայտնել են, որ դիմում-բողոքն ուսումնասիրման փուլում է, և պատասխան խոստացել են տալ վաղը՝ մինչև կեսօր։

Հիշեցնենք, որ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը՝ ձեռնարկության կառավարման փոփոխություններից հետո։

Նախկին աշխատակիցներն այժմ սպասում են կառավարության պատասխանին՝ հույս ունենալով, որ տարիների աշխատանքից հետո չեն մնա առանց աշխատանքի և եկամտի։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ