Ներքին 3 տարի առաջ - 22:00 23-08-2023

Բախվել են ոստիկանության ծառայողի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակցի մեքենաները․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Քաջարան Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արա Ա.-ի վարած Toyota Prado մակնիշի և 39-ամյա Մհեր Հ.-ի վարած Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մհեր Հ.-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Արա Ա.-ն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, իսկ Մհեր Հ.-ն աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մեղրիի բաժնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»