Ներքին 1 ժամ առաջ - 14:40 17-10-2026

Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը գրում է․

«Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացահայտ անգործության հետևանքով քաղաքացին ու նրա ընտանիքը հայտնվել են ահաբեկված վիճակում, իսկ նրանց իրավունքներն ու անվտանգությունը մնացել են լիովին անպաշտպան:

Դեպքերի շղթան սկիզբ է առել այն բանից հետո, երբ հարևանները երկաթե թիթեղներով, մեխելու եղանակով, ապօրինաբար փակել են քաղաքացու տան օրինական լուսամուտները՝ զրկելով ննջարանների միակ լուսավորությունից և մաքուր օդ շնչելու հնարավորությունից։

Երբ տանտերը փորձել է սեփական ուժերով հեռացնել պատուհանին մեխված թիթեղները, հարևաններից մեկը քաղաքացու բնակելի տարածք լուսամուտից բահը ներս մտցնելով հնչեցրել առողջությանը ծանր վնաս պատճառելու բացահայտ սպառնալիքներ (բնակարան ներխուժում՝ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Դրանից հետո որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ապօրինաբար լուսամուտը թիթեղով մեխելու եղանակով փակած անձանցից մեկը և սկսել է բարձրաձայն խուլիգանական հայհոյանքներ հնչեցնել քաղաքացու և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Արդյունքում քաղաքացիները ահաբեկված այդ ամենից հաղորդում են ներկայացվել Ոստիկանության Էրեբունու բաժին, ինչպես նաև հստակ խնդրվել է ապահովել իրենց ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը։

Սակայն, Էրեբունու բաժնի աշխատակիցները, մեկնելով դեպքի վայր, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով չեն ձերբակալել առերևույթ հանցանք կատարած անձանց, ավելին ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել հանցանքնրի նականխման և քաղաքացիների անվտանգությունն երաշխավորելու համար։

Ոստիկանության այսպիսի անտարբերությունից սանձարձակված՝ հարևանները նույն օրը՝ 16.10.2026 թ, գիշերը ժամը 21:00-ի սահմաններում, անցել են առերևույթ նոր հանցավոր գործողությունների։

Այն ընթացքում, երբ քաղաքացու կինն ու աղջիկը գտնվել են ննջասենյակներում, հարևանները կրկին սկսել են երկաթե թիթեղները մեխել լուսամուտներին։

Այս ահաբեկող, խուլիգանական գործողությունների հետևանքով տանը գտնվող կինն ու երեխան կրկին ենթարկվել են ուժեղ հոգեբանական ահաբեկման (սթրեսի)։

Առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ կրկին ահազանգ է ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ձերբակալելու փոխարեն, դեպքի վայր ժամանած ոստիկանները տուժած քաղաքացուն են միայն տեղափոխել ոստիկանության բաժին՝ հերթական հաղորդումը ներկայացնելու համար:

Գտնում եմ, որ ոստիկանության այսօրինակ գործելաոճն անթույլատրելի է։ Այն ոչ միայն չի կանխում հանցավոր վարքագիծը, այլև խրախուսում է հանցագործներին, իսկ տուժողներին թողնում անպաշտպան»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի