Արցախյան պատերազմի մասնակից Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
ՏԱՐԱԾԵ՛Ք
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ես և «Օրագիր» լրատվականը նախաձեռնել ենք դրամահավաք՝ մեր օրերի հերոսուհի Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար։
Միացե՛ք այս նախաձեռնությանը և տարածե՛ք հրապարակումը։ Եկե՛ք միասին ապացուցենք, որ Անիի սխրանքն աննկատ չի մնալու, և որ նրա խիզախությունն արժանի է հասարակական բարձր գնահատանքի։
Վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության և առաջարկների համար։ Կցանկանամ անդրադառնալ նաև ձեր որոշ դիտարկումներին։
Այո՛, Անիին գնահատելն ու պարգևատրելը պետության պարտականությունն է։ Սակայն, երբ պետությունը պատշաճ գնահատանքի չի արժանացնում նման սխրանքը, մենք՝ որպես հասարակություն, չպետք է անտարբեր մնանք։ Հետևաբար որոշել ենք մեր նախաձեռնությամբ և ժողովրդի աջակցությամբ Անիին արժանի գնահատանքի արժանացնել։
Այո՛, Անիին արժանի է նաև ֆինանսական պարգևատրման և բնակարանի։ Ցավոք, ես անձամբ չունեմ այդ հնարավորությունները, բայց համոզված եմ՝ միասին կարող ենք շատ բան անել։
Իսկ եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են նրան բնակարանով կամ ֆինանսական աջակցությամբ պարգևատրել, նրանց նախաձեռնությունը միայն ողջունելի կլինի։
Դրամահավաքի նպատակային գումարը՝ 1.300.000 դրամ։
Այս գումարը նախատեսված է բացառապես շքանշանի պատրաստման համար անհրաժեշտ ոսկու ձեռքբերմանը։ Ոսկերիչը շքանշանի պատրաստման աշխատանքները կատարելու է անվճար։
Ամիո բանկ
Արամայիս Աղաբեկյան
Նպատակը՝ շքանշան
Հաշվեհամար
1150004675695649
Քարտի համարը
4722143000996089