Ներքին 59 րոպե առաջ - 16:16 17-10-2026

Անձնական տվյալների պաշտպանությունն ամրապնդվում է միջազգային մասնագիտական համագործակցության միջոցով

ՀՀ արդարադատության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։

Հուշագրի ստորագրումը հիմք կհանդիսանա ոլորտում երկկողմ մասնագիտական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։

Արդարադատության նախարարությունը շարունակում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Ամենից շատ դիտված