Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անցկացվող Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում դիմել է Եվրոպական խորհրդի անդամներին և Եվրոպայի առաջնորդներին՝ կոչ անելով պահպանել միասնականությունը և էապես ավելացնել ռազմական ու ֆինանսական աջակցությունը Կիևին․ գրում է Thejournal-ը:
«70 միլիարդ եվրոն իրատեսական գումար է,- ասել է Զելենսկին՝ Եվրամիության առաջնորդներին ներկայացրելով առաջիկա տարվա ռազմական ծախսերի հաշվարկները,- Եկող տարի պատերազմն Ուկրաինայից պահանջելու է 155 միլիարդ եվրո։ Եվ մեզ անհրաժեշտ է առնվազն ևս 70 միլիարդ եվրո՝ զենքի և մեր դիմակայունության համար»։
Նա, դիմելով ԵՄ առաջնորդներին, խնդրել է գտնել աջակցության ֆինանսական աղբյուրներ։
«Դա մեզ կօգնի զսպել Ռուսաստանին»,- ընդգծել է նա։