Արտաքին 45 րոպե առաջ - 17:48 17-10-2026

Միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում

Բաթումիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, որը Բելգիայում հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

Նրա նկատմամբ Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» միջազգային հետախուզում էր հայտարարված։

Վրաստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ պարեկային ոստիկանության ծառայողները տղամարդուն ձերբակալել են պետական սահմանը հատելու փորձի ժամանակ:

Այժմ վրաց իրավապահներն իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ ձերբակալվածին Բելգիա արտահանձնելու համար։