Ներքին 47 րոպե առաջ - 20:14 16-10-2026

«Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել, գրում է MakaryanNews-ը։

Ըստ տեղեկությունների՝ լողավազանում լողացող երեխաներ են վատացել, և շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց: Ներսում տարածված խոսակցությունների համաձայն՝ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են խեղդվել:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, որից հետո ակումբը վերաբացվել էր և ստացել «Երևան Ուելնես Սենթր» անվանումը։

«Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրից ավելի ուշ ԶԼՄ-ներին հայտնել են, որ ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ է եղել, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն են կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել: