Սպորտ 1 ժամ առաջ - 20:48 16-10-2026

ՀՊԼ. Ալաշկերտը տնային խաղում խոշոր հաշվով հաղթեց Սյունիքին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում խոշոր հաշվով առավելության հասավ «Սյունիքի» նկատմամբ (5-1)։

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում խոշոր հաշվով առավելության հասավ «Սյունիքի» նկատմամբ (5-1)։

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Կարեն Նալբանդյանը։ 37-րդ րոպեին Մասումուն կրկնապատկեց թիմի առավելությունը, իսկ առաջին խաղակեսի ավարտին՝ 45-րդ րոպեին, Տուրեն խփեց «Ալաշկերտի» երրորդ գնդակը։ Երկրորդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, Նալբանդյանը դուբլ ձևակերպեց, իսկ 86-րդ րոպեին Էջիկեն հաշիվը դարձրեց 5-0։ Հյուրերին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 87-րդ րոպեին աչքի ընկավ Էնինգը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։

Հարկ է նշել, որ Ավան վարչական շրջանում մալուխների վնասման պատճառով ֆուտբոլային ակադեմիայում ինտերնետ կապի բացակայության հետևանքով այս հանդիպման ժամանակ VAR (ՎԱՌ) համակարգը չի գործել, և խաղը չի հեռարձակվել «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքով։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 10 խաղից վաստակեց 19 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Սյունիքը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 5 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։

Armsport