Ուղիղ եթեր
Սպորտ 36 րոպե առաջ - 12:03 15-10-2026

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց իտալական «Ռոմային» և հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։

Ժոզե Մոուրինյուի թիմը մինչեւ 84-րդ րոպեն պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ վերջին րոպեներին 3 գոլ խփել և հասնել առավելության։

«Ռեալը» 6 միավորով 8 առաջատարների թվում է։