Ներքին 43 րոպե առաջ - 09:51 15-10-2026

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Թ.-ն և Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Գագիկ Ե.-ն օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գուրգեն Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քննչական բաժինը պարզում է՝ վիրավո՞րը, թե՞ մահացածն է եղել վարորդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: