Ներքին 3 ժամ առաջ - 20:47 28-11-2026

Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

էկոնոմիկայի նախկին փոխնախարար, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար․ Այս մասին հայտնում է Radar.am-ը, որը կապվում է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի հետ։

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը պաշտոնից ազատվել է երեկ։ Ըստ տեղեկությունների. Ավինյանի որոշումը նրա համար անակնկալ է եղել։