Ներքին 9 րոպե առաջ - 20:16 28-11-2026

Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ավելի քան 3000 ուսանող է մասնակցել բուհերի միավորման դեմ ստորագրահավաքին, հայտնել են բուհի ուսխորհրդից։

Ուսանողները տեղեկացնում են նաև, որ համալսարանի ղեկավար կազմի միջնոդրությամբ ուսանողներն առաջիկայում կհանդիպեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

Ուսխորհուրդը տեղեկացնում է նաև, որ հանդիպման ժամկետն ու ձևաչափը դեռ չեն հստակեցվել։

Նշենք, որ Բրյուսովի համալսարանի ուսանողների ստորագրահավաքի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 24-ին։ Ուսանողները հատկապես մտահոգված են որոշ ֆակուլտետների հնարավոր փակմամբ։