Բահրեյնում ընթացող պարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիից Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Խորեն Ծատուրյանը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։
Այսպիսով, մեր մարզիկը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ դառնալով աշխարհի չեմպիոն