ԵԽ պատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
«Թուրքիան պատմություն չունի։ Այն ունի հանցավոր անցյալ»,- նշել է հույն քաղաքական գործիչ, իրավաբան Աֆրոդիտե Լատինոպուլուն, հաղորդում է Greek City Times-ը։
Լատինոպուլուն Թուրքիային մեղադրել է ասորիների, հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչելուց համառորեն հրաժարվելու, ինչպես նաև Կիպրոսի կեսի ապօրինի բռնազավթումը շարունակելու և, իր գնահատմամբ, Հունաստանի դեմ պատերազմի ապօրինի սպառնալիքը պահպանելու մեջ։