Երաժիշտ Կամո Սեյրանյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում ջերմ ու հուզիչ հանդիպում է ունեցել երջանկահիշատակ երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Կամո Սեյրանյան ֆեյսբուքյան էջից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կամո Սեյրանյանը դիմավորում Արմանին՝ հիշելով նրա մանկությունն ու զարմանքով նշելով․ «Էս ո՞նց ես մեծացել»։ Ջերմ զրույցից ու հիշողություններից հետո նրանք միասին եղել են տնային հավաքույթում, որտեղ Կամոն իր փողային գործիքով կատարում է նվիրել՝ հիշելով, թե ինչպես է տարիներ առաջ նվագել հենց Հայկոյի կողքին։
Ավելի ուշ Կամո Սեյրանյանն ու Արմանը միասին ներկա են գտնվել հումորիստ Հովհաննես Դավթյանի ամերիկյան շոու-ծրագրին՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայկական միջավայրի ու սերունդների կապի կարևորությունը։