Արարատ Միրզոյան, հիմա ես եմ ասում, մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանի Հանրապետությունում չի գործելու:
Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ դիմելով Միրզոյանին:
«Էն պայքարի մեջ, որ մենք մտել ենք պարոն Կարապետյանի առաջնորդությամբ, մենք հետ չենք կանգնելու, ինչ ուզում է անեն: Քանի Ալիևի դիմացը Փաշինյանն է, ինչ ուզելու է, պիտի տա, տարբերակ չունի»,- նշել է նա:
Ըստ Ռուբեն Մխիթարյանի՝ Սահմանադրության նոր նախագիծ տեքստից հանել են կարևորագույն հատվածը՝ նախաբանը, ուստի այն ընդունելը դավաճանական քայլ կլինի:
Տեսանյութ: