Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը դեռևս քննարկումների փուլում է, իսկ դրա իրականացումը ենթադրում է մի շարք քաղաքական ու իրավական գործընթացներ։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը՝ կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին անցկացնել նոր Սահմանադրությունը։
Հարցվածներից մեկն ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել՝ նշելով. «Դա դուր չի գալիս մեր ժողովրդին»։
Քաղաքացիներից մեկն էլ հակառակ կարծիքը հայտնեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի անցկացնել նոր Սահմանադրությունը, քանի որ մի փոքր հավատում է նրա խոստացած խաղաղությանը։
Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է լինելու գործընթացի կազմակերպումից. «Եթե խալտուրան աշխատի՝ ոնց ամառն է աշխատել, ապա կհաջողվի»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե ժողովուրդը թույլ տա, ապա նույնպես կհաջողվի։
Մանրամասները՝ տեսանյութում։