Սալվադորում բողոքի ցույցեր են սկսվել բիթքոինը որպես ազգային արժույթ ճանաչելուց հետո
copy image url

Սալվադորում բողոքի ցույցեր են սկսվել բիթքոինը որպես ազգային արժույթ ճանաչելուց հետո

Ավելին 3 տարի առաջ - 10:48 09-09-2021

Սալվադորի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են սկսել այն մարդիկ, որոնք համաձայն չեն բիթքոինը որպես պաշտոնական վճարման միջոց ճանաչելուն: Սան Սալվադորի բնակիչները հանրահավաքի են դուրս եկել՝ պնդելով ֆինանսական անկայունության ռիսկը և անօրինական գործարքների հավանականությունը: Սալվադորն աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց բիթքոինը որպես պաշտոնական վճարման միջոց: Համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հազարից ավելի ցուցարարներ հավաքվել են Գերագույն դատարանի շենքի մոտ: Ցուցարարները հրավառություն են իրականացրել, ինչպես նաև անվադողեր այրել:

Երկրի իշխանությունները, իրենց հերթին, ասում են, որ բիթքոինի ճանաչումը կարող է հեշտացնել արտերկրում աշխատող քաղաքացիների համար դրամական փոխանցումների իրականացումը՝ շրջանցելով միջոցների միջսահմանային փոխանցման վճարը: Քաղաքացիների արտաքին եկամուտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 20%-ը: