Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին 20 րոպե առաջ - 23:26 27-11-2026

Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը պնդում է, որ իր ամուսինը ոչ թե առանձին հողատարածք է ձեռք բերել, այլ գնել է «Լիչի» ՍՊԸ-ն, որի հետ միասին փոխանցվել է նաև հողի վարձակալության իրավունքը։

Համայնքապետը հերքում է շահերի բախման առկայությունը՝ հայտարարելով, որ այդ հարցում խնդիր չի տեսնում։ Նոյեմբերի 27-ին հրապարակված «Հետք»-ի նյութում ներկայացված է, որ համայնքապետի ամուսնուն պատկանած «Լիչի» ՍՊԸ-ին 20 տարով վարձակալության է տրամադրվել 9.2 հա հողատարածք՝ տարեկան 200 հազար դրամ վճարով։

Նշենք, որ հողատարածքի նպատակային նշանակությունը փոխվել է՝ գյուղատնտեսականից դարձնելով արդյունաբերական և ընդերքօգտագործման։ Հրապարակման համաձայն՝ ընկերության սեփականատերը եղել է համայնքապետի ամուսինը՝ Մարսել Կարապետյանը, իսկ տնօրենը՝ նրանց որդին՝ Հայկ Կարապետյանը։ Նշվում է նաև, որ հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու և այն ընկերությանը տրամադրելու որոշումները կայացվել են համայնքապետի առաջարկությամբ, իսկ ավագանու քվեարկությանը մասնակցել է նաև ինքը՝ Ջեմմա Հարությունյանը։

Ըստ հրապարակման՝ ընկերությունը 2023 թվականին դիմել է ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում գտնվող Կապույտկոխի հրաբխային խարամի հանքավայրի շահագործման նպատակով։

2024 թվականի մարտին ստացել է համապատասխան իրավունքը։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ 2026 թվականի հուլիսին Մարսել Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից, իսկ դրա սեփականատերն այժմ Միհրանուշ Աբգարյանն է։ Ընկերության տնօրենը շարունակում է մնալ համայնքապետի որդին։

Oragir.News-ը Ջեմմա Հարությունյանից հետաքրքրվել է հրապարակման և ամուսնու կողմից ընկերության ձեռքբերման հանգամանքների մասին։

«Ես «Հետք»-ի հոդվածը տեսել եմ, շատ սխալ է։ Նախ և առաջ ասեմ, որ իմ ամուսինը ոչ թե ինքն է հողը ձեռք բերել, այլ նա «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը։ Շատ սխալ հոդված է, ով գրել է, գլուխը պատին է տվել՝ առանց իմանալու, առանց հասկանալու։ Հողը տվյալ կազմակերպությունը հանք շահագործելու համար լիցենզիա է գնել, հասել է այնտեղ, որ պետք է հողի նպատակային նշանակությունը փոխել, և հողի նպատակային նշանակությունը համայնքապետարանն է փոխելու։ «Լիչի» ՍՊԸ-ն գրանցված է եղել չգիտեմ ում անունով, բայց ամուսինս գնել է այդ ՍՊԸ-ն 2023 թվականին։ Գրանցման աշխատանքները նախկինում են եղել, իմ ամուսնուն մնացել է միայն փոխել հողի նպատակային նշանակությունը։ Վարձավճարը, բնականաբար, սահմանել է ավագանին։ Երբ այդ հողամասն արոտավայր էր, մեկ հեկտարի վարձավճարը եղել է 3000 դրամ, ընդերքի օգտագործման դեպքում ավելացվել է․ ավագանու անդամների առաջարկությամբ մեկ հեկտարի համար սահմանվել է 20 հազար դրամ։ Ես արդեն չեմ հիշում՝ այդ ավագանու նիստին ներկա եմ եղել, թե ոչ, որովհետև դա եղել է 2023 թվականին»,- ասել է համայնքապետը։

Ջեմմա Հարությունյանը հերքել է նաև շահերի բախման առկայությունը։ «Շահերի բախում չկա, ես խնդիր չունեմ։ Չի կարելի օդի մեջ գրել։ Ես կարող եմ էդ գրողին դատի տալ, բայց ոչ տրամադրություն ունեմ, ոչ ժամանակ»,- ասել է համայնքապետը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
09:53 Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին
15:39 Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին