«Բորնմութը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը եվրագավաթներում նորամուտը նշել է 5 անընդմեջ հաղթանակով։
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրում Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության է հասել իսպանական «Սելտայի» նկատմամբ՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։ «Բորնմութը» նաև սահմանել է ակումբային ռեկորդ՝ 10-րդ անընդմեջ հաղթանակը տանելով բոլոր մրցաշարերում։
Նախկինում եվրագավաթներում 5 անընդմեջ հաղթանակով մեկնարկել հաջողվել էր գերմանական «Նյուրնբերգին» (1961/62 մրցաշրջանում) ու Երևանի «Արարատին» (1972/73 մրցաշրջանում)։