ԱՄՆ զինված ուժերը նոյեմբերի 26-ին հարվածել են Օմանի ծոցում գտնվող առևտրային նավին և անշարժացրել այն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Նոյեմբերի 26-ին CENTCOM-ը շարքից հանել է Օմանի ծոցում գտնվող առևտրային նավը, այն բանից հետո, երբ անձնակազմը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի ծովային շրջափակումը։ ԱՄՆ ռազմական օդանավը բարձր ճշգրտության զինամթերքով հարվածել է Պալաուի դրոշի ներքո նավարկող Pacific Archer նավի հետնամասին»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածի հետևանքով նավը կորցրել է ընթացքը, իսկ քաղաքացիական անձնակազմը չի տուժել։
CENTCOM-ի պնդմամբ՝ նավը փորձել է անցնել տարածաշրջանի ջրերով՝ Բենդեր Աբաս նավահանգստից դուրս գալուց հետո։
Հրամանատարության տվյալներով՝ հուլիսի կեսերին Իրանի ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ամերիկացի զինվորականները փոխել են 158 նավի երթուղին, ևս վեցը շարքից հանել։